Պայուսակից գողացված իրերը դատարկող կինը հայտնվել է տեսանյութում


04:48 , 7 դեկտեմբեր, 2019

Կինն իր պայուսակը լցրել է գողացված իրերով և փորձել թաքնվել, բայց բռնվել է խանութի աշխատակիցների կողմից: Հանցագործության վայրից կադրերը հրապարակել է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել բրիտանական Matalan հանրախանութում, Քենթում: Կադրերում երևում է, թե ինչպես է աշխատակցի հսկողության տակ անծանոթուհին դատարկում պայուսակի պարունակությունը, իսկ որոշ իրեր հանում է կիսաշրջազգեստին կարված գրպանից:

Ականատեսի և տեսանյութի հեղինակի՝ Բիլի Թիվիի խոսքերով, երկու գողերին հաջողվել է փախչել, իսկ երրորդին բռնել է հանրախանութի աշխատակիցը:

Տեսանյութի վերջում իրավախախտը փորձում է հեռանալ՝ բղավելով. «Կարող եք հետ վերցնել ձեր հնոտիքը, ինձ համար միևնույնն է»:

Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է հանցագործությունը: