Մենք ունենք Արցախի ձայնի և նրա դիրքորոշման կարիքը. Կարեն Բեքարյան (Video)


22:26 , 6 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

ՀՀ և Արցախի անվտանգության խնդիրը դարձնում ենք մեզ համար բավականին ոչ նպաստավոր պայմաններում քննարկվող` առաջին հերթին մեր իսկ կողմից իրականացվող սխալների հաշվին: Բրատիսլավայում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային հերթական հանգրվանը պետք է լինի այն դասը, որ այսպես շարունակել չի կարելի: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

Վերլուծաբանի կարծիքով` Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստի ժամանակ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը կարող է լինել առաջին ծիծեռնակը իրավիճակը շտկելու ճանապարհին:

«ԱԳ նախարարի երեկվա ելույթը և Հայաստանի հրապարակված դիրքորոշումը քայլ է, որը կարող է և պետք է բերի իր նպաստը բանակցային գործընթացը դեպի բնականոն հուն բերելուն: Վերջապես կա դիրքորոշում. եթե ոչ բովանդակությունն ամբողջությամբ, եթե ոչ դետալները, ապա փաստը, որպես այդպիսին, կարելի է ողջունել»,-նշել է Կարեն Բեքարյանը` ընդգծելով, որ Հայաստանի ներկայացված պաշտոնական դիրքորոշումը որևէ կապ չունի այն պնդման հետ, որ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղյան խնդրին մոտենում է իր կետից:

Կարեն Բեքարյանը ԱԳ նախարարի այս ելույթում առկա խնդրահարույց ձևակերպումները ցանկանում է վերագրել հապճեպությանը, ոչ թե՝ այլ պլանի առկայությանը: Մասնավորապես, ԱԳ նախարարը, խոսելով ԼՂ կարգավիճակի որոշման հետ կապված Ադրբեջանի ստանձնելիք պարտավորության մասին, հստակ չի նշում պարտավորության ստանձման մեխանիզմների, միջազգային երաշխիքների, կարգավիճակի որոշման ժամկետների մասին: «Այս հարցերի հստակեցման բացակայությունը ելույթի այս կետը դարձնում է լղոզված` այն դեպքում, երբ դիմացը կա Ադրբեջանի բավականին կոշտ հայտարարությունը»,-նշում է Բեքարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ