Հայրը պատժել է իր դստերը. նա երկու շաբաթ դստեր փոխարեն նկարներ է տեղադրել Ինստագրամում և դարձել նրանից հայտնի (Photo)


03:09 , 7 դեկտեմբեր, 2019

43-ամյա Լարի Սամպտերը իմանում է, որ 15-ամյա դուստրը իր սենյակում գաղտնի գիշերում է տղաների հետ։ Նա իր դստերն առաջարկում է պատժի 2 տարբերակ. կամ աղջիկը մեկ ամսով հրաժարվում է իր հեռախոսից, կամ էլ հայրը 2 շաբաթ հրապարակումներ է անում դստեր Ինստագարմյան էջում։ Մադլենը ընտրում է երկրորդ տարբերակը՝ հուսալով, որ հայրը չի կարողանա ոչինչ անել։

Սակայն սխալվում է։ Լարին սկսեց նկարներ և տեսանյութեր տեղադրել։ Մադլենին ամենից շատ զարմացնում էր այն փաստը, որ հոր հրապարաումներն ավելի շատ հավանումներ և մեկնաբանություններ էին հավաքում, քան իր տեղադրածները։ Հազարավոր օգտատերեր գնահատում էին Սապտերի լուսանկարները։