Գնացեք գրադարան, կարդացեք ու իմացեք, թե ով է եղել Նժդեհը. ռուս պատգամավորը հոդված է հրապարակել


21:17 , 6 դեկտեմբեր, 2019

Analitik.am-ը գրում է․

«Московский Комсомолец» թերթում հրապարակվել է ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագաի տեղակալ Կոնստանտին Զատուլինի «Հաճախակի գնացեք գրադարան» վերտառությամբ հոդվածը, որը վերաբերում է Գարեգին Նժդեհին:

Զատուլինը դատապարտել է Ռուսաստանում Նժդեհի հուշատախտակի պղծումը՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ Հայաստանի ազգային հերոսի նկատմամբ արշավը նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից ու ուղղորդվում է հենց բաքվից:

Ռուս պատգամավորի խոսքերով, ադրբեջանական կողմը Նժդեհի խաղաքարտն օգտագործում է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները լարելու համար, սակայն ոչ մի վայրկյան պետք չէ կասկածել Նժդեհի հերոսության հարցում:

Նա նշել է, որ Նժդեհին Հայաստանում հերոս համարում են Առաջին աշխարհամարտի տարիներին ծավալած գործունեության և Թուրքիայի դեմ պայքարի համար:

«Երբ հաջորդ անգամ ինչ-որ մեկը ներկ վերցնի ձեռքը, թող իմանա, որ ավելի լավ է գնա գրադարան»,-ասել է Զատուլինը:

Ռուս պատգամավորը նաև հավելել է, որ Նժդեհը հիմքեր ունեցել է չվստահելու բոլշևիկներին, ովքեր գործարքի են գնացել Աթաթյուրքի հետ, ինչի արդյունքում Թուրքիային է բաժին հասել հայկական Կարսը, Արդահանը, Բայազետը և այլ տարածքներ: