Առեղծվածային կոթող ԿՀՎ-ի բակում. այս կոթողի վրա գրված գրությունն արդեն 30 տարի է չեն կարողանում վերծանել անգամ աշխարհի լավագույն գաղտնագրողները (Photo)


01:09 , 7 դեկտեմբեր, 2019

Հաճելի է ստեղծել մի քանդակ, որի գեղեցկությամբ ոչ միայն կզմայլվեն, այլ նաև ջանք չեն խնայի այն հասկանալու համար։ Հավանաբար այսպիսի միտք է ունեցել քանդակագործ Ջիմ Սենբորնը ԱՄՆ-ի ԿՀՎ֊-ի կողմից քանդակ ստեղծելու պատվեր ստանալու ժամանակ։

«Կրիպտոս» անվանումով քանդակը ԿՀՎ-ի գլխամասի բակում է տեղադրվել 1990 թվականի նոյեմբերի 3-ին։ Այն իրենից ներկայացնում է կոթող՝ պատրաստված քարացած փայտից, սպիտակ կվարցից, երկաթբետոնից և պղնձից և ավելի շատ հիշեցնում է մագաղաթի կտոր։ Սակայն կոթողի վրայի տեքստը հնարավոր չէ կարդալ։

Խմդիրն այն է, որ քանդակագործը ԱՄՆ-ի կառավարության ամենաառեղծվածային կառույցի համար ցանկանում էր առեղծվածային կոթող ստեղծել, սակայն գաղտնագրության գիտելիքներ չուներ, այդ պատառով նա դիմել էր ԿՀՎ-ի նախկին գլխավոր գաղտնագրող Էդ Շեյդի օգնությանը։Միասին նրանք ստեղծեցին 4 գաղտնագրված տեքստ՝ «Կրիպտոսի» 4 մասերի համար։ Տեքստը կազմված էր լատինական տառերից և բացականչական նշաներից։ Նշանների ընդհանուր քանակը 865-ն է։

Տեքստի առաջին երեք հատվածները՝ Կ1-ը, Կ2-ը և Կ3-ը վերծանվել են տեղադրումից հետո՝ 7 տարի անց։ Իսկ ահա Կ4-ը մինչև այսօր վերծանված չէ։ Եվ այս փաստը կրկնակի զարմանալի է, քանի որ այն տեղադրված է ոչ թե մանկապարտեզի կամ միջնակարգ դպրոցի բակում, այլ մի վայրում, որտեղ հավաքված են աշխարհի լավագույն հետախույզները և գաղտնագիրները։

 «Կրիպտոսի» յուրաքանչյուր հատված պատրաստված է գաղտնագրության առանձին համակարգով։ Այսպես Կ1-ի տեքստում  օգտագործվել է Վիժեների մոդիֆիկացված գրությունը, այսինքն բազմաայբուբենային փոխարինման պարզեցված ձևը։( KRYPTOS և PALIMPSEST. Սրանք այն բանալի բառերն են, որոնց օգնությամբ էլ վերծանվել է առաջին մասը)։

Կ2-ի տեքստը նույնպես գրված է Վիժեների գրության տարատեսակներից մեկով, սակայն հեղինակն այն ավելի է բարդացրել՝ նախադասությունների միջև Х ավելոցնելով։ Կ3-ի տեքստի մեջ հեղինակը օգտագործել է մաթեմաթիկական տրանսպոզիցիոն մեթոդը, որն ավելի է բարդեցրել DESPARATLY կեղծ բանալի բառի միջոցով։

Իսկ ահա չորրորդ մասի տեքստն ավելի բարդ էր, մինչև այսօր նրա հետ ոչինչ պարզ չէ։ Կ3-ի տեքստը հուշում է, որ Կ4-ը կազմված է սովորական անգլերեն տառերից, սակայն ինչպես ասում են պետք չէ հավատալ թե ինչ է ասում մի գաղտնագրված տեքստը մյուսի մասին։

Կա ենթադրություն, որ 4-րդ մասի վերծանմանը կարող է օգնել «Կրիպտոսի» վրա պատկերված Մորզեյի այբուբենը, կողմնացույցը և շատրվանը։ Սակայն սրանք միայն ենթադրություններ են։ Միայն մեկ բան է հստակ. Երեք հատվածների տեքստերը այն հաշվարկով են կազմված, որ  անգամ նրանց վերծանումը չի կարող օգնել չորրորդ մասի վերծանմանը։

Կ1-ի տեքստը պարունակում էր հետևյալ գրությունը. «Մթության և լույսի բացակայության միջև գտնվում է մի փոքրիկ տեսիլք»։

Կ2-ի վրա հեռագրային գրություն էր։ Ահա այն. «Այն բացարձակ անտեսանելի էր. Ինչպե՞ս է դա հնարավոր։ Օգտագործվել է Երկրի մագնիսական դաշտը։ Տեղեկությունը ստացվել և հաղորդվել է հողի տակով[կամ ստորգետնյա կոմունիկացիաների միջոցով] մի ինչ-որ անհայտ վայրից։ Լենգլիում գիտե՞ն այս մասին։ Նա այնտեղ փակված է։ Ինչ-որ մեկը գիտի՞ նրա գտնվելու վայրը։ Միայն WW-ն»։

Ահա և Կ3-ի գրութունը։ Այն մարդաբան Հովարդ Քարթերի օրագրից մի հատված է։ Վերջինս 1922 թվականին բացահայտել էր Թութանհամոնի դամբարանը։ Գրության մեջ ասվում էր. «Դու ինչ-որ բան տեսնո՞ւմ ես»։

Կ4-ը շարունակում է մինչև օրս մնալ չբացահայտված։ Եվ սա չնայած այն հանգամանքին, որ Սենբորնը հուշումներ է թողել։ Սակայն արդեն 29 տարի է վերծանելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում։