Factor.am-ը գրում է.
Եթե որևէ ուժ իրեն օրենքից դուրս կդնի, իրավապահները պետք է անմիջապես արձագանքեն։
Այդ մասին factor.am-ին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով ՀՅԴ վերջին հայտարարության մասին առ այն, որ նրանք պատրաստվում են պարտիզանական հարվածներ հասցնել իշխանությանը։
«ՀՅԴ հայտարարությունը Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան առանցքին մոտ գտնվելու հետևանք է»,- վստահ է նա։
Ամեն պարագայում, ըստ պատգամավորի՝ ոչ ոքի պետք չէ ծեփել պատերին, բայց անհրաժեշտության դեպքում միջոցառումներ ձեռնարկել պարտադիր է։
Մանրամասները՝ տեսանյութում