Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են S-400-ների նոր համաձայնագրի կնքման շուրջ


21:53 , 6 դեկտեմբեր, 2019

Ermenihaber.am-ը գրում է.

Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը ռուսական «Interfax» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև 2020թ. նախատեսվող S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի շուրջ համաձայնագրի կնքմանը:

Շուգաևը նշել է, որ  S-400-ների նոր խմբաքանակի մատակարարման համար աշխատանքները շարունակվում են:

«Այս հարցում համակարգված կերպով աշխատում ենք: Ամենակարևորն այն է, որ երկու կողմն էլ ցանկություն հայտնի շարունակել տարածաշրջանային  համագործակցությունը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ զենքի արտահանմամբ զբաղվող ռուսական պետական «Rosoboronexport» ընկերության ղեկավարը և Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը վերջերս հույս էին հայտնել, որ Մոսկվան առաջիկայում ավելի շատ S-400 համակարգ կմատակարարի Թուրքիային: