Ծիծաղելի է Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը, նա հափշտակող չէ․ Բարսեղ Բեգլարյան


17:47 , 6 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանի մեղադրանքը կեղծ մեղադրանք է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  «Ֆլեշ» ընկերության նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանը։

Հարցին` Սերժ Սարգսյանը կապ  ունեցե՞լ է «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ, նա պատասխանեց․ «Այդպիսի բանը բացառված է, Սերժ Սարգսյանը ի՞նչ կապ ունի «Ֆլեշ» ֆիրմայի հետ։ Հետո ինչ, որ իմ ընկերն է, բոլորն էլ իմ ընկերներն են։ Նա իմ ընկերը եղել է, կա ու մնալու է․ դա գաղտնիք չէ»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին, թե ճանաչելով իր ընկերոջը կարո՞ղ է ասել, որ հափշտակություն չէր կարող անել, Բեգլարյանը պատասխանեց՝ Սերժ Սարգսյանը հափշտակող չէ․ «Դա այնքան փոքր գործ է, նույնիսկ ծիծաղելի է՝ Սերժ Սարգսյանին նման մեղադրանք առաջադրելը։ Սերժ Սարգսյանը հափշտակող չէ, նա օրենքի տառին միշտ համահունչ է պահում իր գործունեությունը։ Այստեղ ինձ համար գործ չկա, անլուրջ ու ծիծաղելի է»,- ամփոփեց նա։

Բարսեղ Բեգլարյանը նշեց, որ այս գործով հարցաքննություն է եղել 1-2 ամիս առաջ և Սերգո Կարապետյանի հետ առերեսում է ունեցել, իսկ Սերժ Սարգսյանի հետ չի հանդիպել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ