Մենք սովոր ենք դասական հարսանիքներին: Աղջիկները նախընտրում են սպիտակ հագուստ, փայլփլուն զարդեր: Իսկ տեսքը ամբողջական են դարձնում քողով: Սակայն եթե վերադառնանք արմատներին, ապա կտեսնենք, որ յուրաքանչյուր մշակույթ իր յուրահատուկ հարսանեկան զգեստն ունի:
Մշակութային հարսանեկան զգեստներ գտնել գրեթե հնարավոր չէ: Կան համարձակ հարսնացուներ, ովքեր պատրաստ են իրենց համար այդքան կարևոր օրը նվիրել ազգային մշակույթին:
Հետաքրքիրն այն է, որ այդ ազգային հագուստները բավականին գեղեցիկ ու հարմոնիկ են: