«Դուք էլ փողկապ կապեք մեր նման». ավագանու ԲՀԿ-ական անդամը փողկապ նվիրեց Հայկ Մարությանին (Video)


12:16 , 6 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ժամանակ քննարկվում է Ամանորի միջոցառումների ծախսերի բյուջեն ավելացնելու հարցը, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը նախքան ելույթ ունենալը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին փողկապ նվիրեց:

Հայկ Մարությանը հարցրեց.«Կարելի է իմանալ, թե ինչու եք նվիրում»,- հարցրեց Մարությանը:

Արմեն Ներսիսյանը պատասխանեց.«Որպեսզի Դուք էլ փողկապ կապեք մեր նման»,-ասաց Ներսիսյանը:

Հակադարձելով՝ Հայկ Մարությանն ասաց. Մթե թույլ տաք, ապա այն կվերանվիրեի շեյխերին ու շեյխուհիներին»:

«Ես Ձեզ եմ նվիրել, սրտանց, իսկ նվերը չի կարելի վերանվիրել: Ես իրականում Ձեզ եմ նվիրել,
իսկ Դուք հարցը կրկին տարաք ուրիշ տեղ: Չեմ հասկանում, թե Դուք ինչ եք անում և չգիտեմ, թե սրացումներն ինչու համար են»,- ասաց Արմեն Ներսիսյանը և անցավ իր ելույթին: