Ուշադրության արժանի մի քաին դրույթ ԵԱՀԿ համանախագահող երկրների անունից տարածված հայտարարությունից


09:49 , 6 դեկտեմբեր, 2019
Ուշադրության արժանի մի քանի դրույթ ԵԱՀԿ համանախագահող երկրների անունից տարածված հայտարարությունից.
- Միջնորդները ոչ միայն ակնկալում են կողմերից անցում սուբստանտիվ բանակցությունների, այլև ամրագրում են դրանց հիմքը` 2009-2014թթ. հայտարարություններ, այսինքն` մադրիդյան սկզբունքներ,
- Կոչ են անում ներգրավվել բովանդակային բանակցություններում առանց հետաձգումների և նախապայմանների,
- Կրկին օրակարգ են վերադառնում Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները առանց դրանց անունը հիշատակելու. հիշատակվում է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցի քննարկումներին ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈւ անհրաժեշտությունը,
- Կրկին հիշատակվում են Հելսինկյան երեք սկզբունքները` դրանցից մեկը մյուսին գերադասելու փորձերը կանխելու համար: