Վիկտոր Բուտը խոսել է ԱՄՆ-ում գործող մանկապիղծների գաղտնի կազմակերպության մասին


02:48 , 6 դեկտեմբեր, 2019

Միացյալ Նահանգներում որդեգրված ռուս երեխաները, որոնք անհետ կորել են, կարող էին հայտնվել սեռական ստրկության մեջ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում պատմել է ԱՄՆ-ում ձերբակալված Վիկտոր Բուտը:

Ռուսաստանցու խոսքերով` Միացյալ Նահանգներում տարեկան ավելի քան 40 հազար երեխա է անհետ կորում:

Հայտնաբերվածներից ոմանք գտնվել են սեռական ստրկության մեջ: Այս մասին Բուտն իմացել է իր ծանոթից՝ Ալյասկայի նահանգում գործող «ժողովրդական աշխարհազորայինների» ղեկավար Ֆրենսիս Շեֆեր Քոքսից:

Ամերիկացին պատմել է, որ նրան կարող էին ձերբակալել ամերիկյան մի քանի բարձրաստիճան դաշնային պաշտոնյաների վերաբերյալ մերկացնող ապացույցներ հայտնաբերելու համար: Քոքսը պաշտոնապես ձերբակալվել է ոստիկանների սպանության դավադրության պլանավորման մեղադրանքով: