Հեռախոսի լիցքավորման սարքը երեք տուն է այրել


01:48 , 6 դեկտեմբեր, 2019

Վնասված լիցքավորման սարքը հրդեհի պատճառ է դարձել մալազիական Իպոհ քաղաքում: Հրդեհը ոչնչացրել է երկհարկանի քոթեջը և զգալիորեն վնասել է մոտակա երկու շինությունները, գրում է Worldofbuzz-ը:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին: 45-ամյա տղամարդը ննջասենյակից պայթյունի ձայներ է լսել և մտնելով սենյակ տեսել է, որ հեռախոսի լիցքավորման սարքը բռնկվել է: Հրդեհն արագորեն տարածվել է:

Չկարողանալով հրդեհի առաջխաղացումը կանգնեցնել ձեռքի տակ եղած միջոցներով՝ հրշեջներ են կանչել:

Վնասվել են նաև հարևանների տները: Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ բնակիչներից ոչ մեկը չի տուժել: