ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ջանջուղազյանը շատ ուշագրավ հայտարարություն արեց


19:47 , 5 դեկտեմբեր, 2019

ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Ջանջուղազյանը շատ ուշագրավ հայտարարություն արեց:

Խոստանալով, որ Հայաստանի համար այլևս փակված է բյուջեի դեֆիցիտի աջակցությունն արտաքին պարտքով փակելու էջը, նախարարը բառացիորեն նշեց, որ բյուջետային աջակցության վարկերը, որպես կանոն, տրվում են ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներին:

Այսպիսով Ջանջուղազյանը հաստատեց, որ Հայաստանը ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկիր է, քանի որ ընդամենն օրեր առաջ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից ստացանք բյուջետային աջակցության վարկ՝ 45,8 մլն եվրոյի չափով:

Այդ դեպքում ի՞նչ լրացուցիչ հավաքագրումների, բյուջետային աննախադեպ խնայողությունների, բյուջետային աճող եկամուտների մասին է խոսքը, երբ մենք՝ որպես ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկիր, արտաքին վարկով ենք բյուջե փակում:
Կամ ինչպե՞ս է ստացվում, որ 7,5 տոկոս տնտեսական աճի դեպքում ստիպված ենք վերցնել բյուջետային աջակցության վարկ, բայց 4,9 տոկոս կանխատեսվող աճի պարագայում չենք վերցնելու:

Ո՞րն է տրամաբանությունը, որտե՞ղ է ավարտվում իրականությունն ու սկսվում սուտը: