9 հետաքրքիր փաստ կուսաթաղանթի մասին


23:45 , 5 դեկտեմբեր, 2019

Կուսաթաղանթը միայն կնոջ օրգանիզմին բնորոշ առանձնահատկություն է, որը տարբեր կրոններում և մշակույթներում արժևորվում է որպես պարկեշտության և մաքրության խորհրդանիշ։ 

Ձեզ ենք ներկայացնում 9 հետաքրքիր փաստ կուսաթաղանթի մասին։

1. Այն ունի տարբեր ձև և չափ

Ինչպես և ցանկացած մարմնի մաս, կուսաթաղանթները ևս բացարձակապես տարբեր կարող են լինել ամեն աղջկա մոտ։ 

2. Ոչ միայն մարդիկ ունեն այն

Օրինակ՝ փղերի մոտ կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերելիս: Հստակ դրա առաքելությունը պարզ չէ, երևի թե ինֆեկցիաներից պաշտպանելու ֆունկցիա ունի:

3. Այն չի պատռվում

Այն ձգվում է, սակայն չի պատռվում:

4. Այն չի անհետանում սեքսից հետո

Կուսաթաղանթը հավերժ մնում է օրգանիզմում, չի անհետանում, պարզապես առաջին սեքսից հետո էլ այդ աստիճան չի ցավում:

9 հետաքրքիր փաստ կուսաթաղանթի մասին

5. Արյուն բոլորի մոտ չի առաջանում

Ըստ հետազոտության` կանանց մեծ մասի մոտ արյուն չի լինում: Ոմանց մոտ այն կարող է  ձգվել, օրինակ, ֆիզիկական գերակտիվությունից:

6. Հաճախ այն նաև երևում է

Կուսաթաղանթը տեղակայված է լինում հեշտոցի մուտքից 1-3 սմ խորությամբ, այն նաև կարող է երևալ:

7. Այն բոլորի մոտ չէ, որ կա

Կան աղջիկներ, որոնք ծնվում են առանց դրա:

8. Ոմանց մոտ այն չափից դուրս ամուր է

Ու անգամ բազմակի սեռական ակտերը չեն կարող, այսպես ասած, այն պատռել, ստիպված դիմում են վիրաբուժական միջամտության:

9. Կուսության թեստը` հորինվածք

Ինչպես հասկացաք, բոլորի մոտ չէ, որ արյուն է գալիս սեռական ակտից հետո,  հետևաբար, զուտ արյան ֆակտորի վրա հիմնվելով չեք կարող ասել՝ աղջիկը կույս էր, թե ոչ։