Տեսեք՝ ինչի շուրջ են բանակցել, որ շատ շուտով խաղաղության պատրաստվենք, եւ Զինված ուժերը դուրս բերվի Արցախից


18:12 , 5 դեկտեմբեր, 2019

Նոր եմ մտնում Ֆեյսբուք եւ ի՞նչ եմ տեսնում. բոլոր ընկերներս գրառում են կատարել՝ ինչի՞ շուրջ է բանակցել Մնացականյանը, ԱԳՆ ոչ մի հաղորդագրություն չի տալիս՝ մարդիկ կարդան, հասկանան ինչի շուրջ են բանակցել երեքուկես ժամ։ Բացում եմ ադրբեջանական «Մինվալ.ազ» թերթը, ահա ինչ է գրված.

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջին քայլը պետք է լինի դրա հիմնական հետեւանքների վերացումը: Այս մասին ասել է Բրատիսլավայում ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 26-րդ նիստում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Նա խոսել է Հայաստանի արտգործնախարարի հետ երեկ կայացած հանդիպման մասին ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ.

«Երեկ հայ գործընկերոջս հետ հանդիպումը տեւեց մոտ երեքուկես ժամ: Սրանք բավականին կոշտ բանակցություններ էին: Դժբախտաբար, մենք դեռ ունենք չլուծված խնդիրներ: Այն, ինչ մենք քննարկեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, հակամարտության կարգավորման փուլային մոտեցում է: Իհարկե, առաջին քայլը պետք է լինի հակամարտության հիմնական հետեւանքների վերացումը, այն է ՝ ապահովել Լեռնային Ղարաբաղի շրջանից եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի անհապաղ, բացարձակ եւ անվերապահ դուրսբերումը, ինչպես արձանագրված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերում», - ասել է Մամեդյարովը»»:

Սիրելի ընկերներ, ահա, տեսեք՝ ինչի շուրջ են բանակցել, որ շատ շուտով խաղաղության պատրաստվենք, եւ Զինված ուժերը դուրս բերվի Արցախից։ Նիկոլը դառնա էլ Ամանորին Էլթոն Ջոն, դա, միեւնույն է, էլի իրեն չի փրկի, սատկացնելու են իրեն՝ իր ընտանիքով հանդերձ։