Ցանկացած դեպքում, երբ կլինի կոռոպցիա, թաթիկները կկտրվեն. Արայիկ Հարությունյան (Video)


18:56 , 5 դեկտեմբեր, 2019

Armdaily.am-ը գրում է.

«Հայաստանում գիտությունը շարունակական զարգանալու է և տեսնում ենք բյուջեի փոփոխությունները վկայում են դրա մասին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է լինելու Գիտությունների ազգային ակադեմիայի ճակատագիրը:

«Մենք չենք ելնում այն նպատակահարմարությունից և պարտադիր այն պայմանից, որ որեւէ կառույց պետք է մնա, կամ չմնա: Մենք ելնում ենք այն նպատակներից, թե ինչպես ենք զարգացնելու գիտությունը: Մենք ուժեղացնելու ենք ԳԱԱ ինստիտուտները»,-նշեց նա։