Ժողովրդի վարչապետը հայտարարեց, որ փոխնախարարները ծառայողական ավտոմեքենաներ չունեն. պարզվում է՝ չկա մի փոխնախարար, որ ծառայողական ավտոմեքենա չունենա


17:39 , 5 դեկտեմբեր, 2019
Իշխանափոխության առաջին օրերին (հիմա արդեն ուսանող ծեծել տվող) սուպերնախարար Արայիկ Հարությունյանը մետրոյով էր երթևեկում՝ էժան փիառն ու էպատաժային պոպուլիզմը ներկայացնելով որպես «նոր» Հայաստանի ձեռքբերում: Հետո պարզվեց, որ, այնուամենայնիվ, նախարարները, այդ թվում՝ նաև Արայիկ Հարությունյանը, ծառայողական մեքենաներից չեն հրաժարվել: Սա քողարկելու համար ժողովրդի վարչապետը շտապեց հայտարարել, որ փոխնախարարները ծառայողական ավտոմեքենաներ չունեն՝ սա ներկայացնելով որպես «նոր» Հայաստանի հերթական ձեռքբերում և պետական միջոցների խնայողություն: Հիմա պարզվում է՝ չկա մի փոխնախարար, որ ծառայողական ավտոմեքենա չունենա: Եվ հարցն այն չէ, թե ինչո՞ւ պետք է նախարարներն ու փոխնախարարները «պադավատ» ունենան: Հարց այն է, թե ինչո՞ւ են «նոր» Հայաստանի իշխանություններն անընդհատ ստում ու խաբում: