Եթե բանակցային գործընթացում անհանգստացնող փաստեր կան, ապա նախընտրելի է, որ իշխանությունները հանրության հետ թափանցիկ աշխատեն


16:27 , 5 դեկտեմբեր, 2019

Դատելով այն հանգամանքից, որ Բրատիսլավայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տևել է 3 ու կես ժամ, կարելի է եզրակացնել, որ, այնուամենայնիվ, բովանդակային քննարկումներ ընթացել են, սակայն դրանք ծանր ընթացք են ունեցել, այլապես ԵԱՀԿ Մինսկի խումբն այս հանդիպման շուրջ հաղորդագրություն կտարածեր, մանավանդ որ Լավրովը Բաքվում հայտարարել էր, թե իրենք կցանկանային ընդունել հնգակողմ հայտարարություն, սակայն եթե ինչ-ինչ պատճառներով դա հնարավոր չլինի, երեք համանախագահներն իրենց դիրքորոշումը թղթի վրա կարտահայտեն։

Հասկանալի է, որ իրավիճակն իր բնույթով հեշտ չէ, և եթե բանակցային գործընթացում անհանգստացնող փաստեր կան, ապա նախընտրելի կլիներ, որ իշխանությունները հանրության հետ թափանցիկ աշխատեին և ներկայացնեին, թե ինչպիսի իրավիճակ է ստեղծվել, ինչ ճնշումներ կան, որը պայմաններ կստեղծեր հանրության հասարակության համախմբման և անհրաժեշտության դեպքում արտակարգ միջոցառումներ իրականացնելու համար, իսկ մյուս կողմից այդ դեպքում հնարավորություն ի հայտ կգար միջազգային կառույցների միջնորդությամբ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու: