Ահա թե ինչու էին Միջնադարում բոլոր մարդիկ նստած քնում. 3 փաստ, որ կստիպեն մտածել՝ արդյո՞ք ճիշտ է պառկած քնելը


17:30 , 5 դեկտեմբեր, 2019

Երևի շատերս նկատած կլինենք, որ միջնադարյան նկարներում կամ պատկերներում մարդիկ նստած են քնած, ու ոչ միայն սա, այլ նաև պատմական շատ վկայություններ նշում են, որ Միջնադարում մարդիկ սովոր էին քնել նստած վիճակում: Մենք առաջարկում ենք միասին պարզել, թե ինչո՞ւ էին միջնադարյան մարդիկ նախընտրում նստած քնել, որից հետո գուցե մեզ մոտ ևս նման ցանկություն առաջանա։ 

Վտանգավորություն

Միջնադարյան ժամանակներում ավազակային հարձակումները սովորական երևույթ էին, իսկ պառկած մարդուն ավելի հեշտ էր վնասելը, քան նստածին: Սա էր պատճառներից մեկը, որ մարդիկ նախընտրում էին նստած քնել:

Առողջություն

Միջնադարում վստահ էին, որ նստած քնելը չափազանց օգտակար է առողջության համար: Ըստ միջնադարյան բժիշկների՝ նստած քնելը ոչ միայն նպաստում էր ուղեղի բնականոն աշխատանքին, այլ նաև թույլ էր տալիս խուսափել ինսուլտից ու արյան մակարդումից:

Բացի այդ՝ միջնադարում շատերն էին վարակվում տուբերկուլյոզով, իսկ նստած քնելն օգնում էր հիվանդներին ավելի հեշտությամբ շնչել:

Սնահավատություն

Սնահավատությունը միջնադարի անբաժանելի մասն էր կազմում: Այս ժամանակներում հավատում էին, որ եթե պառկած քնես, ապա մահը կարող է քեզ մահացածի տեղ դնել ու վերցնել-տանել քո հոգին իր հետ: Ահա սա էր պատճառը, որ մարդիկ նախընտրում էին նստած քնել ու մահվան հրեշտակին մոլորության մեջ չգցել: