Ուզում ես խմած-քնած նկար դիր, ուզում ես՝ սկաֆանդրով լայվ մտի, միևնույն է, պետք է պատասխանես՝ ինչի՞ շուրջ ես բանակցել Բրատիսլավայում


11:08 , 5 դեկտեմբեր, 2019

Պաշտոնական Երևանը շատ երկար է մտածում Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին տեղեկություններ տալու շուրջ։ Այս զգուշավորությունը պիտի որ պատճառներ ունենա։ Տպավորություն ունեմ, թե սպասում են՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան պայթի, նոր այդ շորշոփի տակ փորձեն հնարավորինս աննկատ «սղցնել» հանդիպման արդյունքների մասին լուրը։ Չի ստացվելու։

Ուզում ես խմած-քնած նկար դիր, Նիկոլ Փաշինյան, ուզում ես՝ տիեզերագնացի սկաֆանդրով լայվ մտի, միևնույն է, չես կարողանալու փախչես պետական ու ազգային օրակարգի ամենակարևոր հարցից։ Հերիք է՝ ծամածռություններով զբաղվես։ Պատասխանիր ամենակարևոր հարցին՝ ինչի՞ շուրջ ես բանակցել Բրատիսլավայում։