Հայաստանն ու Արցախը մեծ աղետի տանողը


11:02 , 5 դեկտեմբեր, 2019

Այս իշխանություններն ամեն գնով հանրությունից թաքցնելու են արցախյան բանակցային սեղանին առկա ցանկացած տեղեկություն: Դրա համար Նիկոլը պատրաստ է անգամ հետմահու հետախուզում հայտարարել Անվար Սադաթին և կալանավորման սանկցիայով մտնել դատարան: Սա ուղղակիորեն նշանակում է, որ Նիկոլն իր ապաշնորհ իշխանությամբ ունակ չէ ապահովելու Արցախի և ՀՀ-ի անվտանգությունը, և որ Նիկոլի օրոք մենք վաղ թե ուշ կորցնելու ենք Արցախը: Արցախը կորցնելը ժամանակի և «տեխնիկայի» հարց է այլևս, ու այդ խարանը հավերժ մնալու է Նիկոլի իշխանության, Նիկոլի ՕԵԿ-ական ընդդիմության և իշխանազավթմանը «ջուր տանողների» վրա:

Հ.Գ. Ադրբեջանն ունի հստակ օրակարգ, որը ներկայացրել է, հայկական կողմից մենք որևէ պաշտոնական օրակարգ չենք լսել՝ բացի նրանից, որ ով Նիկոլի հետ համաձայն չէ, դավաճան ա: Սա ուղղակի պատերազմի տանող ճանապարհ է: Նիկոլը պատերազմ հաղթող չէ և չի էլ կարող լինել: Նիկոլը Հայաստանն ու Արցախը տանում է մեծ աղետի: