Shazam-ն անվանել է 2019-ի ամենատարածված երգը


04:49 , 5 դեկտեմբեր, 2019

Shazam-ը կազմել է այն երգերի ցուցակը, որոնք օգտատերերն ամենից հաճախ են որոնել 2019-ին: Առաջատար է դարձել ամերիկացի կատարող Բիլի Այլիշը՝ Bad Guy երգով, գրում է Variety-ն:

Հանրաճանաչությամբ երկրորդ տեղում է շոտլանդացի երաժիշտ Լյուիս Կապալդիի Someone You Loved թրեքը: «Բրոնզը» բաժին է հասել ավստրալացի երգչուհի Tones and I-ին՝ Dance Monkey երգով:

Չորրորդ հորիզոնականում է Calma երգի ռեմիքսը՝ Պեդրո Կապոյից և Ֆարուկոյից, իսկ հինգերորդը՝ Meduza և Goodboys խմբերի Piece Of Your Heart կոմպոզիցիան է: