Պենտագոնը Իրանի «պոտենցիալ ագրեսիայի նշաններ» է տեսնում


01:45 , 5 դեկտեմբեր, 2019

«Կան նշաններ, որ Իրանը պոտենցիալ կերպով կարող է ագրեսիվ գործողություններ նախաձեռնել ապագայում՝ կապված Իրանի և ԱՄՆ-ի միջև աճող լարվածության հետ։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Ռուդը, հայտնում է Reuters-ը։

Պարսից ծոցում լարվածությունը աճել է այս ամառ նավթային տանկերների վրա հարձակումից հետո, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ և Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտների վրա։ Վաշինգտոնը գրոհների մեջ մեղադրել էր Իրանին, որը հերքում է այդ մեղադրանքները։

«Մենք շարունակում ենք տեսնել նշաններ, և հասկանալի պատճառներով ես չեմ մանրամասնի այն, որ Իրանի պոտենցիալ ագրեսիա կարող է տեղի ունենալ»,- հայտարարել է Ռուդը։

«Մենք Իրանի կառավարությանը շատ հստակ ազդանշաններ ենք ուղարկել ագրեսիայի հնարավոր հետևանքների վերաբերյալ»,- ասել է Ռուդը: