Սեքսուալ ժեստեր, որոնց օգնությամբ կանայք ցույց են տալիս, որ հավանել են․ տղաներ, ավելի ուշադիր եղեք


02:09 , 5 դեկտեմբեր, 2019

Սկսենք նրանից, որ ժեստերը՝ որպես ինֆորմացիայի փոխանակման միջոց, ավելի շուտ են ի հայտ եկել, քան խոսքը։ Առաջին մարդիկ շփվում էին ձայների և ժեստերի միջոցով։ Բնականաբար, առաջին մարդիկ այս ունակությունները ժառանգել էին իրենց հեռավոր նախնիներից՝ մարդանման կապիկներից։ Կենդանական աշխարհում այսօր էլ հակառակ սեռի ուշադրությունը գրավում են ժեստերի միջոցով։  

Կանանց սեքսուալ ազդանշանները

Գլուխը կտրուկ ետ են գցում

Այս ժեստը սովորաբար միանգամից գրավում է տղամարդկանց ուշադրությունը և ընկալվում է որպես թեթև կոկետություն։ Այն հասցեագրված կարող է լինել ինչպես բոլորին, այնպես էլ մեկ անձի։

Շտկում են մազերը

Սա հաջողության ավելի լուրջ հայտ է, քանի որ կանայք այս կերպ հայտնում են որ հետաքրքրված են ինչ-որ մեկով, և սովորաբար նրանց հայացքն ուղղված է լինում հենց այդ մեկի վրա։

Ժպտում են

Եվ ձեռքով են անում, եթե հարկավոր է։ Կանայք միշտ ժպտում են, երբ ցանկանում են, գրավել ինչ-որ մեկի ուշադրությունը։ Ժպտում են + շտկում են մազերը = «Տղա մի հապաղիր, հավանել եմ»։

Ծիծաղում են

Բարձր ծիծաղում են հավանական երկրպագուի կատակների վրա, և նրանց հոգու խորքում ինչ-որ տեղ թաքնված է մի ինֆորմացիա, ըստ որի, եթե տղամարդուն հաջողվեց ծիծաղեցնել կնոջը, ապա գործի կեսն արված է։

Քայլվածքը

Եթե կինը հավանել է մի տղամարդու, և այդ տղամարդը քայլում է նրա ետևից կամ նայում է նրան, ապա նրա քայլվածքը փոխվում է․ դառնում է ավելի սահուն, սեքսուալ, ճոճվող կոնքերով։ Սա նշան է, որ կինը խաղում է հավանական երկրպագուի հետ։

Կեցվածք

Կեցվածքը նույնպես փոխվում է․ ոչ մի կախ ընկած ուսեր, դեկոլտեի, պարանոցի հատվածների ակտիվ ցուցադրություն։ Եվ իհարկե, ձգված մեջքը․ դե էլ ի՞նչը կարող է ավելի սեքսուալ լինել։ Միևնույն ժամանակ, ոտքերը խաչված են կամ ընկած են մեկը մյուսի վրա։ Այսպես նրանք ավելի գրավիչ տեսք են ստանում։

Հայացք

Կոկետորեն հեռացված, մի քիչ էլ ամաչկոտ հայացք․ ահա կնոջ առաջին ամենաահեղ զենքը, որին սովորաբար հետևում է ծանր հրետանին։