Արայիկ Հարությունյանի տեղակալի հետ ԱԱԾ բերման ենթարկվածը «Լոկոմոտիվ» ակումբի նախագա՞հն է. մանրամասներ


22:45 , 4 դեկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ի տեղեկություններով՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի հետ միասին ԱԱԾ բերման է ենթարկվել Երևանի «Լոկոմոտիվ» ակումբի նախագահ Հրաչյա Քանանյանը:

Aysor.am-ի թղթակիցը կապ է հաստատել թիմի պետ Միքայել Սաֆարյանի հետ, ով, սակայն, նշեց, որ մամուլից է տեղեկանում այդ մասին:

«Ես ներկա պահի դրությամբ ինֆորմացիայի չեմ տիրապետում, ինֆորմացիային տեղեկացել եմ կայքերից: Եթե ինչ-որ ինֆորմացիա  իմանամ, տիրապետեմ, անպայման ձեզ կզանգահարեմ», - ասաց Միքայել Սաֆարյանը:

Հիշեցնենք՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ-ն այսօր բերման է ենթարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին, վերջինիս վարորդին ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին, ով միաժամանակ հանդիսանում է նաև մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ