Աշխարհի ամենագեղեցիկ կնոջը նկարահանել են լողազգեստով


00:00 , 5 դեկտեմբեր, 2019

Պապարացիները լուսանկարել են պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդին, որի արտաքինն, ավելի վաղ, ճանաչվել է իդեալական, Մայամիում հանգստի ժամանակ՝լողավազանի մոտ: Նկարները հրապարակել է Daily Mail-ը:

Պարբերականի տվյալների համաձայն՝ 23-ամյա Հադիդը Ֆլորիդա է ժամանել Art Basel արվեստի տոնավաճառին՝ ընկերուհիների ընկերակցությամբ: Լուսանկարում նա պատկերված է լողավազանի և տախտակամած աթոռի մոտ, ինչպես նաև արևայրուքի դեմ քսուկ ներմերսելիս: Մոդելը գույնզգույն առանձին լողազգեստով է, վարդագույն արևային ակնոցներով, ոսկե զարդերով և ժամացույցով: