Սինգապուրում ցանկանում են հետիոտներին հետ սովորեցնել քայլելիս գաջեթներ դիտելուց


21:00 , 4 դեկտեմբեր, 2019

Սինգապուրի կառավարությունը պատրաստել է հետիոտների «վարքականոն», որը, մասնավորապես, կոչված է մարդկանց հետ սովորեցնել քայլելիս գաջեթներ դիտելու վտանգավոր սովորությունից: Փաստաթուղթը, որը դեկտեմբերի 4-ին ուղարկվել է խորհրդարան, առայժմ կրում է հանձնարարական բնույթ, բայց պատգամավորներից ոմանք չեն բացառում, որ «վարքականոնում բովանդակվող մի շարք հանձնարարականներ ձեռք կբերեն պարտադիր պահանջների ձև, որոնց չկատարումը կպատժվի տուգանքներով՝ տեղեկացնում է TASS-ը:

«Վարքականոնի» գլխավոր դրույթներից մեկը վերաբերում է այսպես կոչված մտացրիվ քայլքին: Այս տերմինով հետիոտնի վարքի կանոններ կազմողները նկատի ունեն գաջեթներով տարվածությունը, որոնց դիտումը ոմանք շարունակում են նույնիսկ քայլելիս, այդ թվում՝ ճանապարհները հատելիս: Առայժմ, ինչպես նշել է CNA հեռուստաալիքը, փորձագետները հակված են կրթական ծրագրերի միջոցով ներգործել մտացրիվ հետիոտների վրա: Բայց չի բացառվում նաև այնպիսի երկրների փորձի օգտագործման հնարավորությունը, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ֆիլիպինները, որտեղ փողոցներում անուշադրության համար կարելի է տուգանք ստանալ: