Կիմ Չեն Ընը կնոջ հետ միասին սպիտակ ձիով բարձրացել է սուրբ լեռը


22:15 , 4 դեկտեմբեր, 2019

ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը իր կնոջ՝ Լի Սոլ Չժուի և ռազմական հրամանատարների հետ միասին սպիտակ ձիով բարձրացել է Պեկտուսան սուրբ լեռը։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը:

Նշվում է, որ արշավի ընթացքում ԿԺԴՀ ղեկավարն ասել է, որ Հյուսիսային Կորեայի երիտասարդությունը պետք է «ավելի ամուր զինվել մեծ գաղափարներով և ոգով, որը ներկառուցված է Պեկտուի հեղափոխական ավանդույթներով»։

Ըստ լեգենդի՝ 4000 տարի առաջ Կորեական հնագույն պետության հիմնադիր Թանգունի հայրը իջել է Պեկտուսան լեռան վրա, ուստի այս լեռը համարվում է սուրբ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրա ստորոտում տեղակայված էին պարտիզանների ճամբարներ, որոնք պայքարում էին ճապոնական զավթիչների դեմ:

Հայտնի է, որ սովորաբար Կիմ Չեն Ընը սար է բարձրանում կարևոր որոշումներից առաջ։