Եթե Սերժ Սարգսյանին շինծու գործով ձերբակալեցին, ուրեմն իմացեք, որ մենք այս փաստաթղթին հավասարազոր պատասխան չունենք Ադրբեջանին տալու


18:21 , 4 դեկտեմբեր, 2019

Հարգելի զոմբիներ, եթե Սերժ Սարգսյանին այսօր շինծու գործով ձերբակալեցին, ուրեմն՝ իմացեք, որ մենք այս փաստաթղթին հավասարազոր պատասխան չունենք Ադրբեջանին տալու։ Ի դեպ, այս փաստաթղթում ասվում է․ «Ադրբեջանի Հանրապետության դիրքորոշումը Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղ շրջանի եւ դրա շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»։

Չմոռանամ, Ադրբեջանը այս փաստաթուղթը հրապարակելիս բառացի ասել է, որ բանակցելու է բացառապես ներքոշարադրյալի շրջանակներում և չի տեսնում այլ քաղաքական (հասկանալ՝ խաղաղ) տարբերակ։

Հիմա հարց. ուզում եք տեսնել Սերժ Սարգսյանին ձերբակալվա՞ծ, թե՞ Արցախի բանակցային հարցերում գոնե հավասարը հավասարին պատասխանը։

Image may contain: text