Սերժը՝ Նիկոլի վերջին փամփուշտն էր, բա հետո՞


18:18 , 4 դեկտեմբեր, 2019
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ մարդու և տականքի սահմանագիծը խառնվել է իրար ու իշխանությունների կողմից հերթական արհեստական օրակարգը ներդնելով՝ փորձ է արվում հանրային ուշադրությունը շեղել բուն գործից։ Մոտ մեկ ժամ առաջ տեղյակ լինելով, որ Սերժ Սարգսյանը կանչվել է ՀՔԾ․ րոպեներ առաջ պարզ դարձավ, որ երրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: ՀՔԾ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ սեփական կաշին փրկելու համար Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Ըստ օդում կախված լուրերի՝ Կարապետյանի առաջ իշխանությունները հստակ պայման են դրել «կամ Սերժի դեմ ցուցմունք էս տալիս, կամ՝ քեզ ձերբակալում ենք»։ Ինչպես տեսնում ենք Երկիր ՀԺ-ում կենցաները թանկանում ու քաղցրանում են։ Դե իսկ այն փաստը, որի մասին քանիցս բարձրաձայնել եմ իմ հոդվածներում՝ կվերահաստատեմ ևս մեկ անգամ․ Սերժը՝ Նիկոլի վերջին փամփուշտն էր, բա հետո՞։