«Որևէ մեկը թող չփորձի ասել, որ մեզ «ադալժենի» է արել՝ Նիկոլ Փաշինյանին ընտրելով». Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին (Video)


18:22 , 4 դեկտեմբեր, 2019

168.am-ը գրում է.

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իզուր  են ԲՀԿ-ական պատգամավորներն իրենից նեղացել և բոյկոտել ԱԺ նիստը, նաև Կառավարության հետ հարցուպատասխանը:

«Ես տարակուսում եմ այն հանգամանքից, որ իրենք իրենց թույլ են տալիս արտահայտություններ, ծաղրանքներ իմ գործընկերների հանդեպ; Խոսում են այն բանի մասին, որ, եթե իրենք չլինեին, ապա վարչապետը չէր ընտրվի, հետո էլ զարմանում են, որ դրան արձագանք է լինում: Հիմա ուզում եմ նորից կրկնել, որ չկար այդ պահին այնպիսի Ազգային ժողով, որն այդ պահին ժողովրդի պահանջով չէր կարող չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Իսկ դրա հետ կապված ի՞նչ տարօրինակ բան եմ ասել, որևէ տարօրինակ ու նոր բան չեմ ասել: Որևէ մեկը թող չփորձի ասել, որ մեզ կամ ՀՀ քաղաքացու «ադալժենի» է արել և քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, սա ի՞նչ ասելու բան է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Ըստ նրա, իր ելույթը համարժեք է եղել ԲՀԿ-ի ելույթներին, ավելին՝ այն տեղին ելույթ էր:

Նա ԲՀԿ-ին կոչ արեց, որպեսզի չփորձի իրենց «վրա վաճառել որևէ քվեարկություն»:
«Նրանք այդպես են քվեարկել, ինչպես Գագիկ Ծառուկյանն է ասում՝ երկրի ու ժողովրդի համար»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում