«Սերժ Սարգսյանին կալանավորում են, քանի որ Բրատիսլավայում բացահայտվեց Նիկոլի իրական մտադրությունը». Նարեկ Սամսոնյան


18:04 , 4 դեկտեմբեր, 2019

Սերժ Սարգսյանին կալանքի են տանում ու կկալանավորեն, բայց...

Սերժ Սարգսյանին կալանավորում են, քանի որ Բրատիսլավայում բացահայտվեց Նիկոլի իրական մտադրությունը, ու էս կալանքն, ամենայն հավանականությամբ, էդ մեծ դավադրությունից շեղելու փորձ ա: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստ է կալանավորվել հանուն Հայաստանի Հանրապետության ավելի լավ ապագայի, ու հիմա հենց էդ գործընթացն է ընթանում: Նախագահ Սարգսյանի կալանավորումը Նիկոլի իշխանության վերջն է, և էդ վերջը շատ արագ մոտենում է:  Նիկոլը Արցախը հանձնում է արդեն դե յուրե։ Դուք գնացեք, մտածեք՝ ինչ եք անելու Նիկոլին:

Ի դեպ, Ադրբեջանը բանակցային սեղանի «հետաքրքիր», բայց հակահայ փակագծեր է բացել, ու հենց հիմա Սարգսյանին կալանավորում են էդ փակագծերից մեզ հեռու պահելու համար:

Հ.Գ. Ի դեպ, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը ցուցմունք է տվել՝ պնդելով, որ Սերժ Սարգսյանն իրեն ստիպել է գյուղատնտեսական ինչ-ինչ գնումներ կատարել Բարսեղ Բեգլարյանից: Սարգսյանին այ սենց «խուժան» դրվագով են կալանավորում։ Դե պատկերացրեք՝ Նիկոլն ինչ նեղն ա...