Արցախի շուրջ ցանկացած բանակցությունն առաջին հերթին բանակցություն է Զանգեզուրի, Սյունիքի շուրջ


18:00 , 4 դեկտեմբեր, 2019

Առանց մի գրամ էմոցիայի ու զգացմունքայնության հիշեցնեմ, որ Արցախը արժեք է. ազգը ու պետությունը, որ իր արժեքները չի կարողանում պահել, բնաջնջվում է, այդ թվում՝ ֆիզիկապես:

Արցախը արժեք է ոչ միայն այն առումով, որ այնտեղ հայ ազգն է բնակվում ու հայրենիք է, այլ այն իմաստով, որ Արցախը պահում է Զանգեզուրը:

Արցախի շուրջ ցանկացած բանակցությունն առաջին հերթին բանակցություն է Զանգեզուրի, Սյունիքի շուրջ. այդպես եղել է հեռու անցյալում, այդպես է այսօր:

Իսկ Զանգեզուրը Հայաստանն է, ողջ Հայաստանը: Մեր աշխարհաքաղաքական ողջ կշիռն ու բովանդակությունը հենց Զանգեզուրն է:

Արցախի հարցը վաղուց, միգուցե նաև ի բնե ռեգիոնի մասով հարց է եղել ու նպաստավոր կոնյուկտուրայի պարագայում կլուծվի բացառապես ռեգիոնալ առաջնահերթություններից ելնելով:
Ի դեպ, հարցի այսքան երկար չլուծումն էլ է ռեգիոնալ շահի դրսևորում: