Իմ այցը Արցախ որևէ կապ չուներ Լավրովի՝ Բաքու կատարած այցի հետ, և հակառակը. Նիկոլ Փաշինյան


17:41 , 4 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում ընթանում է կառավարության հետ հարցուպատասխանը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը վարչապետից հետաքրքրվեց՝ ի՞նչ արձագանք ունեցավ իր դիտարկումը՝ ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցի շուրջ ՀԱՊԿ-ում:

Վարչապետը նշեց, որ մեր ասելիքն ավելի հասկանալի և ըմբռնելի է դառնում գործընկերների համար. «Վերջին շրջանում այդ թեմայով հնչած հրապարակային հայտարարությունները գալիս են հիմանվորելու այն, որ մենք բոլոր հարթակներում պետք է հետևողականորեն պաշտպանենք մեր ազգային շահերը, հետաքրքրությունները՝ առավել ևս մեր ազգային անվտանգության համատեքստում»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ շարունակում ենք արձանագրել, որ ՀԱՊԿ-ն անվտանգության այն համակարգն է, որում ընդգրկվել է ՀՀ-ն: «Եթե ուշադրություն եք դարձել, ես Բիշքեքում հարցը առաջադրեցի բոլորովին ուրիշ կոնտեքստում: Ասացի՝ վստահ եմ, որ ՀԱՊԿ-ը ունի բոլոր լծակները մեր տարածաշրջանում, մասնավորապես ԼՂ-ի հակամարտության գոտում  նոր էսկալացիա թույլ չտալու համար: Ես ցույց տվեցի, որ տվյալ դեպքում խոսքը ոչ միայն Հայաստանի անվտանգության մասին է, այլ ՀԱՊԿ երկրների և ընդհանրապես տարածաշրջանի համար»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ իր համոզմունքն է, որ եթե ԼՂ հակամարտության գոտում լինի նոր ռազմական էսկալացիա, դա շատ հետաքրքիր միջավայր կդառնա Սիրիայում իրենց հենարանը կորցնող իսլամական ահաբեկիչների համար, որոնց համար այդ վիճակում գտնվող Ադրբեջանը շատ լավ հենարան կարող է դառնալ:  Փաշինյանը նշեց, որ տեղեկություն կա, որ իսլամական պետության կազմում էն Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ և եթե սխալ քաղաքականության արդյունքում նրանց հաջողվի Ադրբեջանում որոշակի հենակետ ունենալ կամ ընդլայնել իրենց հենակետը, ապա Ադրբեջանն աշխարհագրորեն շատ հարմար է գործելու դեպի հյուսիս, արևելք, հարավ և արևմուտք, որտեղ նրանք, իրենց պատկերացմամբ, կարող են ունենալ որոշակի նպաստավոր միջավայր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ