Դա մեր մարզական ստրատեգիան էր. մարզիչը` Արթուր Ալեքսանյանի, Կարապետ Չալյանի ու Արսեն Ջուլֆալակյանի բացակայության մասին


20:52 , 4 դեկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում խոսել է Հայաստանի առաջնության, Եվրոպայի առաջիկա առաջնության, ինչպես նաև Տոկիո-2020-ի մասին:

«Յուրաքանչյուր քաշում կար պայքար, ու դա գեղեցկացրեց մեր առաջնությունը: Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, ապա ունենք հավաքներ: Չեմ ցանկանում առանձնացնել որևէ ըմբիշի, միայն հավաքներից հետո կհայտարարենք Եվրոպայի առաջնություն մեկնող հավաքականի կազմը:

Պետք է գտնենք մեր խոցելի տեղերն ու կարողանանք բարձր մակարդակով մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Ունենք խնդիրներ դիմացկունության, պարտերի հետ կապված: Եթե կարողանանք այդ ամենը բերել նորմալ վիճակի, Եվրոպայի առաջնությունում լավ տեսք կունենանք»,- ասել է մարզիչը:

Խոսելով Արթուր Ալեքսանյանի, Կարապետ Չալյանի ու Արսեն Ջուլֆալակյանի` առաջնությանը չմասնակցելու մասին`Էդուարդ Սահակյանը նշել է.

«Նրանք ազատված էին մրցումներից: Դա մեր մարզական ստրատեգիան էր: Ոչ մի վնասվածք չկար: Միայն Արթուրի մոտ կողոսկրի ցավեր կային, մինչև Եվրոպայի առաջնություն նա ապաքինված կլինի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ