Քաղաքապետի տեղակալներն ու մնացած ենթակաները հասկանում են, չէ՞, ոնց է «փուռը» տալու իրենց


17:11 , 4 դեկտեմբեր, 2019

Երեկ նայեցի քաղաքապետի եթերը Հանրայինով։ Տպավորությունս այն է, որ քաղաքապետի անձնական ամբիցիան այնպես է խեղդել ներդրողների հեռախոսազանգ ստանալիս, որ հանդիպումը դադարեցրել է և չի շարունակել՝ թքած ունենալով 400 մլն ներդրումների վրա։ Հասկանո՞ւմ եք, 400 մլն դոլար։

Շատ լավ հիշում եմ, գրեթե բոլոր կառուցապատողների և ներդրողների հետ երկար աշխատել եմ այսօր արդեն կառուցված Դավթաշենի նախագծերի վրա։

Բայց զավեշտի է նման արդեն, երբ Հայկ Մարությանը փաստաթուղթ է ցույց տալիս եթերից։ Բոլոր փաստաթղթերը, որոնք առ այսօր ցույց է տվել, «ստորագրված» են Տարոն Մարգարյանի, Կամո Արեյանի, վերջերս էլ իր տեղակալներ Հրաչ Սարգսյանին, Հայկ Սարգսյանի, Արթուր Մեսչյանի կողմից։ Ես չեմ հասկանում՝ քաղաքապետն ընդհանրապես թուղթ չի՞ ստորագրում։ Բա ի՞նչ է անում այդ պաշտոնում։

Հ.Գ. Քաղաքապետի տեղակալներն ու մնացած ենթակաները հասկանում են, չէ՞, ոնց է «փուռը» տալու իրենց։