Աննա Հակոբյանի կողմից Մեհրիբան Ալիևային Արցախ հրավիրելը հերթական չհաշվարկված քայլն է. փորձագետ


19:23 , 4 դեկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Աննա Հակոբյանի կողմից Մեհրիբան Ալիևային Արցախ հրավիրելը հերթական չհաշվարկված քայլն էր, որն էական հարված է հասցնում Արցախի սուբյեկտայնությանը, Aysor.am-ի հետ զրույցում այս մասին նշել է «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Ռոզի Միքայելյանը:

«Աննա Հակոբյանի այս հայտարարությունը լուրջ հարված է Արցախի սուբյեկտայնությանը: Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը, ուստի՝ Ալիևային Արցախ հավիրելու համար շատ ավելի կարևոր է ոչ թե ՄԱԿ-ի բանաձևին հղվելը, այլ այն, որ նման նախաձեռնությամբ հանդես գային Արցախի իշխանությունները, իհարկե, եթե այն համարում են նպատակահարմար», - նշում է փորձագետը` ընդգծելով ևս մեկ կարևոր  փաստ.

«Աննա Հակոբյանը մոռացել էր մեկ այլ կարևոր բան ևս. Մեհրիբան Ալիևան ուղղակի առաջին տիկին չէ, այլ այդ երկրի առաջին փոխնախագահը` երկրում իրական իշխանությամբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ