Այն, որ հայ ժողովուրդը Արցախի համար պայքարելու ցանկություն չունի, բրիտանացիքին համոզել էր այն ժամանակ այնտեղ ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (Photo)


15:10 , 4 դեկտեմբեր, 2019

Սա այն զեկուցագիրն է, որը 1994 թ.-ի հուլիսի 24-ին Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն ուղղել էր նույն երկրի վարչապետին` ի պատասխան Արցախյան հակամարտության շուրջ ՄԹ պաշտոնական դիրքի պարզաբանման խնդրանքի: Այստեղ, մասնավորապես, ասվում է․ «Մեր պաշտոնական դիրքորոշումը համահունչ է միջազգային իրավունքի հետ և կայանում է նրանում, որ վիճարկվող տարածքը պետք է վերադարձվի Բաքվին՝ անկախ հայկական կողմի սոցիալական և տնտեսական «մուտիլովկեքից»։

Նամակում գրված «gerrymandering» բառը թարգմանվում է հենց որպես «մուտիլովկա», այն ի սկզբանե օգտագործվում էր նկարագրելու համար ընտրությունների արդյունքները խեղաթյուրելու նպատակով ընտրատեղամասերի սահմանների արհեստական մանիպուլյացիան: Տվյալ կոնտեքստում բրիտանացի դիպլոմատները վստահեցնում են իրենց վարչապետին, որ հայկական կողմի բերված փաստարկներն արհեստածին են, որ հայ ժողովուրդը ոչ մի առումով Արցախի համար պայքարելու ցանկություն չունի, որ այդ ամենը ընդամենը մուտիլովկա է, որ մարգինալ ռազմահայրենասեր շիզոֆրենիկներն են այդ մուտիլովկեն ստեղծում ու ճնշում այլախոհներին:

Այս ամենում բրիտանացիքին համոզել էր այն ժամանակ այնտեղ ՀՀ դեսպանի կարգավիճակ ունեցող ներկայիս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա դեսպան աշխատելու արանքում եկավ Հայաստան ու չորս ամիս վարչապետ աշխատեց: Հայտնի սկանդալներից հետո նա փոխարինվեց Ռոբերտ Քոչարյանով:

Ինչ ասեմ... Կարծում եմ՝ մենք շուտով հնարավորություն կստանանք ցույց տալու, թե ինչքանով էր ազատամարտի անհրաժեշտությունն իրոք մուտիլովկա: Ինձ մենակ հետաքրքիր ա, էս անգամ Արմեն Սարգսյանը կհասցնի՞ փախչել: