Հայաստանն ու Արցախը պետք է անհապաղ դիրքորոշում հրապարակեն


14:50 , 4 դեկտեմբեր, 2019

Ադրբեջանն այսօր ԵԱՀԿ-ում փաստաթուղթ է տարածել, որում ներկայացնում է հակամարտության կարգավորման իր տեսլականը: Տեսլականը շատ հստակ է և բավական կանխատեսելի, սակայն սկզբունքորեն անընդունելի հայկական կողմերի համար: Ամենամտահոգիչը, սակայն, այստեղ այն ձևակերպումն է, որ Ադրբեջանն այս շրջանակից դուրս կարգավորում չի տեսնում և բանակցային գործընթացին մասնակցելու է բացառապես այս հիմքով:

Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում այսօր Բրատիսլավայում սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ֆոնին և անմիջապես Լավրով-Մամեդյարով բանակցություններից հետո:

Տրամաբանական և ուղղակի անհրաժեշտ է, որ Հայաստանն ու Արցախն էլ մինչև հանդիպումը հրապարակեն իրենց տեսլականներն ու մոտեցումները, հակառակ դեպքում անհասկանալի է դառնում ընդհանրապես բանակցելու իմաստը: