Այն տեղեկությունները, որ ինձ հայտնի են, չեմ կարող հիմա հրապարակել. փոխնախարարը՝ զինծառայողի ինքնասպանության դեպքի մասին


12:55 , 4 դեկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Ի պաշտոնե այն տեղեկությունները, որ ինձ հայտնի են, ես չեմ կարող հիմա հրապարակել, որովհետև դրա իրավասությունը չունեմ, «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով համաժողովին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ՝անդրադառնալով օրերս Արցախում զինծառայողի ինքնասպանության ու մեկ այլ զինծառայողի վիրավորումներ ստանալու դեպքին։

Փոխնախարարը կոչ արեց ձեռնպահ մնալ տարատեսակ մեկնաբանություններից։

«Մամուլում հրապարակումներ են լինում, որոնք չեն համապատասխանում իրականությանը», - ասաց նա։

Բալայանի խոսքով՝ առաջին րոպեից սկսած՝ իրավասու բոլոր մարմիններն ու ստորաբաժանումներն աշխատում են։

Փոխնախարարն ասաց, որ զինակոչիկին պետք է սովորեցնել ավելի հանդուրժող լինել։

«Երկու մեր զինծառայողները, ովքեր ներգրավված են եղել այդ միջադեպում, երկուսն էլ բացառապես դրական են բնութագրվել, ինչը շատ հազվադեպ է լինում, այսինքն՝ եթե նրանցից մեկը նախապես կոնֆլիկտ ունեցած լիներ, նրանք միևնույն մարտական դիրքում չէին նշանակվի հերթապահության», - ասաց Բալայանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: