«Միակ տղամարդը, որը չի կարող ապրել առանց կնոջ, գինեկոլոգն է». Արթուր Շոպենհաուերի ամենասարկաստիկ 20 մտքերը, որոնք կստիպեն կյանքին այլ հայացքով նայել


18:30 , 4 դեկտեմբեր, 2019

Փիլիսոփա, ով իր ծանր կյանքն ու ապրումները դարձրել էր սեփական հայացքների ամենակարևոր ցուցիչը։ Արթուր Շոպենհաուերը կասկածվում էր մի շարք հոգեկան հիվանդություններ ունենալու մեջ, սակայն դա ոչ մի կերպ չէր նվազեցնում այն հանճարեղությունը, որը տրված էր իրեն ի վերուստ։ Առաջարկում ենք ծանոթանալ բոլոր ժամանակների ամենահանճարեղ փիլիսոփաներից մեկի 15 ամենասարկաստիկ մտքերին, որոնք կստիպեն կյանքին այլ հայացքով նայել։ 

1. Միակ տղամարդը, որը չի կարող ապրել առանց կնոջ, գինեկոլոգն է։

2. Նա, ով չի սիրում մենություն, չի սիրում նաև ազատություն, քանի որ մարդը կարող է ազատ լինել միայն այն ժամանակ, երբ մենակ է:

3. Ամուսնանալ՝ նշանակում է երկու անգամ կրճատել սեփական իրավունքներն ու կրկնապատկել պարտականությունները:

4. Կա միայն մեկ բնածին արատ. դա այն համոզմունքն է, թե իբր մենք ծնվում ենք երջանիկ լինելու համար:

5. Հավատը և գիտելիքը կշեռքի երկու նժարներն են. որքան բարձրանում է մեկը, այնքան իջնում է մյուսը:

6. Ընկերոջդ մի ասա այն, ինչը չպետք է թշնամիդ իմանա:

7. Մարդու իսկական բնավորությունը երևում է մանրուքներում, երբ նա դադարում է ինքն իրեն հետևել:

8. Յուրաքանչյուր մարդու համար իր մերձավորը մի հայելի է, որի միջից իրեն են նայում սեփական արատները:

9. Մարդու դեմքն ավելին է պատմում, քան շուրթերը․ դեմքը մարդու բնույթն է, իսկ շուրթերը՝ մտքերը:

10. Կյանքը և երազները միևնույն գրքի էջեր են:

11. Ուրիշ ոչ ոքի մենք այդքան ճարպկորեն չենք ստում և չենք քծնում, որքան ինքներս մեզ:

12. Թղթախաղը մտավոր սնանկության ակնհայտ դրսևորում է: Ի վիճակի չլինելով փոխանակվել մտքերով՝ մարդիկ փոխանակվում են խաղաքարտերով:

13. Բոլոր ազգերը հեգնում են միմյանց, և բոլորն էլ հավասարապես իրավացի են:

14. Առանձին վերցրած՝ մարդը լքված Ռոբինզոնի նման անօգնական է. միայն ուրիշների ընկերակցությամբ է նա ունակ մեծ գործերի:

15. Մարդը միակ կենդանին է, որն ուրիշներին ցավ է պատճառում՝ չունենալով որևէ այլ նպատակ:

16. Միջակ մարդը մտահոգվում է, թե ինչպես ժամանակ սպանի, իսկ տաղանդավոր մարդը ձգտում է ամեն կերպ այն օգտագործել:

17. Յուրաքանչյուր երեխա մասամբ հանճար է, իսկ յուրաքանչյուր հանճար՝ մասամբ երեխա:

18. Միջոցը չի կարող նպատակից ավելի թանկ լինել:

19. Մարդկային երջանկության մեծագույն թշնամիներն են ցավը և ձանձրույթը:

20. Գիրք գնելը կարող է լավ զբաղմունք լինել, եթե այն ընթերցելու համար կարողանաս գնել նաև ժամանակ: