Ուսանողները ծեծ են ուտում նրա համար, որ պահանջում են հայոց լեզվի, գրականության և պատմության պարտադիր ուսուցանումը բուհերում


11:12 , 4 դեկտեմբեր, 2019

Արայիկ Հարությունյանը ընդունում է տրանս Կարաբինային։ ՀՀ կառավարությունը «հերոս» Մելի մասին ֆիլմ նկարելու համար գումար է հատկացնում։ Նիկոլ Փաշինյանը բոլոր մեր օրերի «հերոսներին»վերցնում է իր անձնական պաշտպանության ներքո։ Ուսանողները, որոնք պահանջում են հանդիպում նախարարի հետ, հայտնվում են ոստիկանության բաժիններում և ծեծ են ուտում նրա համար, որ պահանջում են հայոց լեզվի, գրականության և պատմության պարտադիր ուսուցանումը բուհերում։

Հիմա եկեք արձանագրենք, որ ազգայինը այս կառավարության համար անընդունելի է։ Պետք է լինես ԼԳԲՏ կոչվածը, որպեսզի ծեծ չուտես, որովհետև այս իշխանությունները, որ մի հատ մատով իրանց կպնեն, ԱՄՆ և ԵՄ դեսպանատներից կսկսվեն զանգեր և հայտարարություններ արվել։ Ո՞ւր են այդ հայտարարությունները երեկվա անհամաչափ ուժի կիրառումից հետո ուսանողների նկատմամբ։ Շատ եմ սիրում ձեր double standart-ները։ Ձեզ են մատով կպնում, ուրեմն՝ դա դիկտատուրա է, երբ անհամաչափ ուժ են կիրառում ուրիշների նկատմամբ, ուրեմն՝ դա օրինականության պահանջն ա։ Սրա վերջը միշտ գալիս ա, որովհետև պոպուլիզմը կարճաժամկետ երևույթ ա։