«Իմ արժանավոր ադրբեջանցի եղբոր հետ». Միհրան Հարությունյանի լուսանկարը բուռն քննարկումների առիթ է դարձել (Photo)


10:38 , 4 դեկտեմբեր, 2019

Ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ռուսաստանաբնակ հայ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Իմ արժանավոր ադրբեջանցի եղբոր՝ Ռուսլանի հետ»։ 

Մարզիկի երկրպագուները ոչ միանշանակ են ընդունել այդ գրառումը։ Նկարի մեկնաբանություններում մի մասը քննադատել է Միհրանին, ոմանք էլ աջակցել և ողջունել են երկու ազգերի միջև ընկերության փաստը: