ՀՀ վարչապետն ու նախագահը ցավակցել են ՌԴ նախագահին


02:45 , 4 դեկտեմբեր, 2019

Operativ.am-ը գրում է․

Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ «Խոր ցավով տեղեկացա Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհերի և վիրավորների մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքների անդամներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ արագ ապաքինում», գրել է Ն.Փաշինյանը։

ՌԴ պաշտոնակցին ցավակցել է նաեւ ՀՀ նախագահը։