Ինչպես վիզուալ կերպով երկարեցնել ոտքերը․ հասարակ խորհուրդներ


05:12 , 4 դեկտեմբեր, 2019

Երկար ոտքերը գեղեցիկ արտաքինի անխուսափելի մասն են։ Սակայն բնության դեմ չես պայքարի, ոչ բոլորին են երկար ոտքեր բաժին ընկնում։

Ահա թե ինչպես կարելի է վիզուալ կերպով երկարացնել ոտքերը։

Այստեղ շատ կարեւոր է կեցվածքը։ Եթե մեջքն ուղիղ եք պահում, ոտքերն էլ երկար են երեւում։
Մուգ, արեւայրուքով ոտքերը նույնպես արտաքինից երկար են երեւում։
Ուղղահայաց գծերով հագուստը նույնպես երկար է ցույց տալիս ոտքերը։
Հագուստի գույնի կոշիկներ ընտրեք, այդպես ոտքերը երկար կերեւան։
Վառ գույնի երկարաճիտ կոշիկները եւս վիզուալ երկարեցնում են ոտքերը։