Ինչպիսի կանանց են նախընտրում տղամարդիկ՝ ըստ կենդանակերպի նշանի


03:09 , 4 դեկտեմբեր, 2019
Երկվորյակներ

Սիրում են ինքնուրույն գրավել կանանց։ Թույլ սեռի ներկայացուցիչների մեջ գնահատում են առեղծվածայնությունը։ Նրանք չեն սիրում, երբ կանայք մինչև վերջ վստահ չեն լինում՝ սիրում են, թե ոչ։ Նրանք նախընտրում են այնպիսի կանանց, որոնք թույլ են տալիս մտածել և գործի դնել երևակայությունը։

Խեցգետիններ

Սիրում են առաջնորդ կանանց, որոնք կարող են օգնել խնդիրները լուծելիս։ Նրանք գնահատում են կնոջ գեղեցկությունը և հոգևոր աշխարհը։ Խեցգետինները կհիանան այն կանանցով, որոնք կուղորդեն և խորհուրդներ կտան նրանց։

Կույսեր

Նրանք նախընտրում են աշխատող կանանց։ Ռոմանտիկ և զգայուն կանայք նրանց սրտով չեն։ Կանանց մեջ նրանք գնահատում են նպատակասլացությունը և կամքի ուժը։ Իրենց կողքին Կույսերը ցանկանում են տեսնել պրակտիկ կնոջ, որը կարևոր պաշտոն կզբաղեցնի և մեծ հեղինակություն կունենա։

Կարիճներ

Կարիճներն ընտրում են ուժեղ, խելացի և ոճային կանանց։ Նրանք սիրում են կին-առաջնորդներին, սակայն հարաբերություններում նախընտրում են ճնշել այդ հատկությունները։ Այս նշանի ներկայացուցիչները սիրում են անկեղծություն և բազմազանություն։ Կարիճների իդեալական կանայք երբեք չպետք է ձանձրացնեն իրենց զուգընկերոջը։

Ջրհոսներ

Երազում են այնպիսի կնոջ մասին, ով կկիսի իր հայացքները և հետաքրքրությունները։ Սակայն այդպիսի կնոջ գտնելը շատ բարդ է։ Ոչ բոլոր կանայք համաձայն կլինեն նրա հետ բարձրանալ Էվերեստը և այլն։ Ջրհոսները գնահատում են կանացիությունը և ակտիվությունը։