Ինձ փոխանցել են, որ կարմիր բերետավորի կողմից հայհոյանք է հնչել․ Անի Սամսոնյանը՝ ԿԳՄՍ-ի դիմացից բերման ենթարկվածների մասին (Video)


19:55 , 3 դեկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Ոստիկանության բաժանմունքում խաղաղ էր, ոստիկաններն իրենց գործն էին անում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնայնը, որը եկել էր Ոստիկանության Կենտրոնի բաժին, որպեսզի վստահ լինի՝ չեն խախտվում ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների իրավունքները։

«Ես բոլորի հետ զրուցել եմ։ Ոստիկանության բաժանմունքից որևէ բողոք չկար, միայն այնտեղ խնդիր կար, որ չեն թողել օգտվեն հեռախոսներից․ կարծում եմ՝ խնդիրը տեղում հարթեցինք»,- ասաց նա  և նշեց, որ կային բողոքողներ, որոնք նշել են՝ իրենց բերման ենթարկելն իրավաճափ չի եղել։

Նա նշեց, որ բերման ենթարկվածներին տարբեր ժամերի բաց կթողնեն, ավելի շուտ, քան կլրանա երեք ժամը։ «Ինձ նաև փոխանցել են, որ կարմիր բերետավորի կողմից հայհոյանք է  հնչել։ Եթե կան բողոքներ, բերման ենթարկվածները դրա մասին անպայման կխոսեն»,- ասաց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ