Սկորսեզեն բացատրել է, թե ինչու «Իռլանդացին» մինի-սերիալ չէ


00:21 , 4 դեկտեմբեր, 2019

«Իռլանդացին» ֆիլմի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Entertainment պարբերականի հետ զրույցում խորհուրդ չի տվել 3.5 ժամանոց կինոնկարը որպես մինի-սերիալ դիտել:

Նրա կարծիքով՝ այս պատմությունը չի կարելի պատմել որպես սերիալ: «Ես նույնիսկ չեմ մտածել այն նման ձևով թողարկելու մասին: Քանի որ այս ֆիլմի իմաստը դետալների կուտակման մեջ է»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, Սկորսեզեն հստակեցրել է, որ իրեն դուր է գալիս սերիալների ձևաչափը:

Ավելի վաղ ցանցում ցուցումներ էին հայտնվել, թե ինչպես կարելի է «Իռլանդացին» մասերի բաժանել՝ սերիաներով դիտելու համար:

«Իռլանդացին» դրաման՝ Ռոբերտ Դե Նիրոյի, Ալ Պաչինոյի և Հարվի Քեյթելի գլխավոր դերակատարմամբ, Netflix-ում ցուցադրվել է նոյեմբերի 27-ին: