Թեյլոր Սվիֆթը ասել է, թե ինչով են իրեն դուր եկել «Կատուները» ֆիլմի նկարահանումները


22:00 , 3 դեկտեմբեր, 2019

Թեյլոր Սվիֆթը բրիտանական Vogue-ում հրապարակված հարցազրույցում պատմել է, թե ինչով է իրեն դուր եկել «Կատուները» ֆիլմում նկարահանվելը։

Կարծում եմ՝ ինձ դուր եկավ այն, որ դա շատ արտասովոր կինոժապավեն է, եւ իմ զգացողությունները նկարահանումների ժամանակ: Հազիվ թե ես դրանք զգալու նոր հնարավորություն ունենամ»,- ասել է Թեյլորը: Երգչուհին ասել է, որ կինոնկարում նկարահանումներն ընկալել է որպես «ելույթներ առանց ֆոնոգրամի», քանի որ դրանից առաջ շատ է հյուրախաղերի եղել: Այն հարցին, թե կցանկանար արդյոք դերասանուհի լինել, Սվիֆթը որոշակի պատասխան չի տվել, բայց նշել է, որ «հիանալի է անցկացրել ժամանակն՝ աշխատելով մյուզիքլի վրա»: էնդրյու Լլոյդ Ուեբերի երգերից մեկի համար նա տեքստ է գրել, ընդ որում բառերն սկսել է միանգամից երգել, հենց որ լսել է, թե ինչպես է կոմպոզիտորը նվագում մեղեդին:

Կինոժապավենի պրեմիերան պլանավորված է 2020 թվականի հունվարի 2-ին։